ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Սիրողի սերը

Սիրողի սերը
14.05.2025 | 00:00
Իմացեք, որ սիրող Տերը հաճույք է զգում իրեն ուղղված մտերիմ պահանջներից. ինչպես ինքն է ուզում, որ Իր բարեկամներն ու հետևորդները նմանօրինակ հաճույք զգան Իր մտերմիկ պահանջներից:
Ընտանեկան կյանքի հրաշալի կողմը ի հայտ է գալիս այն պարզության մեջ, երբ երեխան վստահորեն պահանջներ ու խնդրանքներ է ներկայացնում իր ծնողներին, ինչպես նաև ծնողների սիրալիր պահանջների մեջ, որ երեխաներին են ներկայացվում այն վստահոււթյամբ, որ նրանք ուրախությամբու սիրով կկատարեն դրանք: Ինձ հետ ունեցած հաճախակի զրույցների, Ինձ ուղղված բազում աղոթքների, Իմ պատվիրանները լսելու ու դրանց հնազանդվելու պայմանով միայն, իբրև արդյունք` գալիս է այն մտերմությունը, որի շնորհիվ Իմ հետևորդները համարձակվում են մոտենալ Ինձ` իբրև բարեկամը բարեկամին:
Ամեն դեպքում ենթարկվեք Իմ սիրալիր պնդումին. բայց մի մոռացեք, որ Ես էլ եմ տեղի տալիս ձեր թախանձանքներին:
Խնդրեք Ինձնից ոչ միայն այն մեծ բաները, որոնց մասին Ես ձեզ ասացի, այլ նաև սիրո փոքրիկ ու գեղեցիկ նշաններ: Հիշեք, որ Ես եկա իբրև կարեկցանք կամ ներողամտություն:
Այո, այդ է Իմ Սերը, բայց միևնույն ժամանակ սիրողի իսկական մի Սեր է, որ արտահայտում է Իր Սերը անհաշիվ բառերով, գործերով և մտերիմ մտածումներով:
Մի’ մոռացեք, որ ձեզնից ամեն մեկի մեջ Աստված կա:
Ես հարգում եմ Աստծուն և ենթարկվում Նրան, թեպետ Ես ու Հայրս մեկ ենք:
ՈՒրեմն, երբ մարդն ավելի ու ավելի է նմանվում Իմ Հորը` որ երկնքում է, Ես մեր բարեկամությանը ավելացնում եմ նաև հրճվանքը ու ջերմ սերը: Մարդկանց տեսածի պես չէ, որ Ես տեսնում եմ` ձեր մեջ եղած Աստծուն:
Մարդուն տրված է իր ընկերոջ մեջ տեսնել առհասարակ այն ձգտումներն ու հատկությունները, որ ինքն ունի: Այդպես է նաև Իմ դեպքում, իրապես Աստված լինելով, կարողանում եմ տեսնել ու ճանաչել Աստծուն մարդու մեջ: Այս իրողությունը հիշեք, երբ հարաբերվում եք այլոց հետ:
Ձեր շարժառիթներն ու ձգտումները կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր հասել են ձեր հոգևոր մակարդակին: ՈՒրեմն դուք զուր տեղը ու անմտորեն մի ակնկալեք, որ ուրիշները հասկանան ձեզ:
Մի դատեք նրանց, ովքեր չեն կարողանում հասկանալ ձեզ: Ձեր բարբառը օտար մի լեզու է նրանց համար:
Դիտվել է՝ 273

Մեկնաբանություններ